Հայտնի են դարձել 2015-ի ամենասպասված ֆիլմերն ու դերասանները՝ ըստ հարցման

17:38 • 31.12.14

Fandango ընկերությունը, որը ԱՄՆ-ում էլեկտրոնային տոմսերի ամենախոշոր վաճառողն է, կազմել է 2015-ի ամենասպասված ֆիլմերի վարկանիշը: Այս մասին հայտնում է «Կորեսպոնդենտը»:

 

Ըստ վարկանիշի՝ ցուցակը գլխավորում է «Աստղային պատերազմների» յոթերորդ մասը: Հաջորդիվ ցուցակում տեղ է գտել «Վրիժառուների» շարունակությունը՝ «Վրիժառուները. Ալտրոնի դարաշրջանը» վերնագրով:

 

Երրորդ տեղում է «Քաղցած խաղերի» եզրափակիչ մասը: Չորրորդ տեղում է «Մոխրագույնի հիսուն երանգը», որը էկրաններին կհայտնվի Սբ Վալենտինի օրը:

 

Fandango-ն ներկայացրել է նաև ամենացանկալի դերասանների վարկանիշ.


    Սքարլեթ Յոհանսոն («Վրիժառուները. Ալտրոնի դարաշրջանը»)
    Անջելինա Ջոլի («Ծովի մոտ»)
    Մելիսա ՄքՔարթնի («Սուզան Քուփեր»)
    Հալի Բերի («Առևանգում»)

 

   Ռոբերտ Դաունի կրտսեր («Վրիժառուները. Ալտրոնի դարաշրջանը»)
   Քրիս Հեմսֆորթ («Վրիժառուները. Ալտրոնի դարաշրջանը»)
   Դենիել Քրեյգ («Սպեկտր»)
   Քրիս Փրեթ («Յուրայի դարաշրջանի զբոսայգին»)
    Թոմ Քրուզ («Առաքելությունն անիրագործելի է 5»)

Հայտնի են դարձել 2015-ի ամենասպասված ֆիլմերն ու դերասանները՝ ըստ հարցման