Օլիվեր Սթոունը ֆիլմ կնկարահանի Յանուկովիչի մասին

12:53 • 31.12.14

Ամերիկացի անվանի ռեժիսոր Օլիվեր Սթոունը վավերագրական ֆիլմ կնկարահանի Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի մասին: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

 

Այս կերպ Սթոունը ցանկանում է արևմուտքի հանդիսատեսին ճշմարտությունը հայտնել ուկրաինական Մայդանի զարգացումների մասին, ինչպես հայտարարել է Facebook-ի իր էջում: Նա հստակեցրել է, որ ֆիլմն անգլերենով է, սակայն դա կնկարահանի ուկրաինական կողմը: Ըստ Սթոունի` Արևմուտքում ճշմարտությունը չեն ասում, ինչը պատմության աղավաղում է: Նա Մայդանի իրադարձությունները համեմատել է ԱՄՆ-ի՝ Իրաք ներխուժման հետ:

 

Սթոունի խոսքով` ինքն այցելել է Մոսկվա, որտեղ կարողացել է խոսել Յանուկովիչի հետ: Ռեժիսորն ասում է, որ չորս ժամանոց հարցազրույց է վերցրել նախկին նախագահից:

 

Օսկարակիր ռեժիսորը հայտնի է, մասնավորապես, «Սպիով դեմքը» ("Scarface", 1983), «Դասակ» ("Platoon", 1996) ֆիլմերով: Նա ֆիլմեր է նկարահանել համաշխարհային այնպիսի առաջնորդի մասին, ինչպիսին է Ֆիդել Կաստրոն:

Օլիվեր Սթոունը ֆիլմ կնկարահանի Յանուկովիչի մասին