ԱՌԳՈ. Նոր նախագիծ Գոռ Սուջյանի և Արտո Թուջբոյաջյանի կողմից
«Դորիանս» խմբի մենակատար Գոռ Սուջյանը և Արտո Թուջբոյաջյանը համատեղ նոր ծրագիր են իրականացնում, որը կոչվում է ԱՌԳՈ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնեց Գոռ Սուջյանը: «Մի երգ ենք ձայնագրել, որը կոչվումէ «էրգրիս», մենք բողոքում ենք երկրի տերերից, սակայն մենք ենք տերերը և առաջինը պետք է մեզ փոխենք»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է 2015 թվականի ծրագրերին, ապա Գոռը նշեց, որ շատ բարեգործական ծրագրեր կան նախատեսված, որոնք ուղղված են լինելու անկեղծության քարոզչությանը: «Մենք ապրել ենք մութ տարիներ, սակայն այդ ժամանակ բոլորս համախմբված էինք, օգնում էինք մեկս մյուսին, ինչը հիմա պակասել է մարդկանց մեջ, մարդիկ ավելի սառել են մեկը մյուսի նկատմամբ և առաջնորդվում են հաշվարկով»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է 2014 թվականի բաց թողած ծրագրերին` երգիչն ասաց.«Ամեն տարի միշտ կարող ես մտածել, որ ինչ-որ մի բան բաց ես թողել, սակայն դրա մասին կարծում եմ, որ շատ պետք չէ մտածել»:










