Երգչուհի Ավրիլ Լավինը բուժվում է դեպրեսիայից և ալկոհոլիզմից. ԶԼՄ-ներ

15:51 • 01.01.15

Հայտնի երգչուհի Ավրիլ Լավինը բուժվում է կլինիկայում: Արտասահմանյան մամուլի հաղորդագրություններով` բժիշկները փորձում են օգնել երգչուհուն հաղթահարել դեպրեսիան և ակլոհոլային կախվածությունը, գրում է Корреспондент-ը:


Նախորդ տարվա դեկտեմբերին 30-ամյա երգչուհին իր երկրպագուներին ասել է, որ առողջական խնդիրներ ունի: Ավրիլը ստիպված է եղել բացատրել, քանի որ արդեն մի քանի ամիս է չի ներկայանում հանրությանը:


«Դա շատ անձնական է: Ես խնդիրներ ունեմ առողջության հետ: Խնդրում եմ, հիշեք իմ մասին ձեր աղոթքներում»,- գրել է երգչուհին Twitter-ում:


Քանի որ մանրամասները չեն նշվել, լուրեր են տարավծել: Շատերը նման իրավիճակը բացատրում են նրա ընտանեկան խնդիրներով. նա ամուսնալուծության շեմին է:

 

Երգչուհի Ավրիլ Լավինը բուժվում է դեպրեսիայից և ալկոհոլիզմից. ԶԼՄ-ներ