Քանյե Ուեսթն ու Փոլ Մաքարթնին համատեղ սինգլ են ձայնագրել (տեսանյութ)
Հայտնի ռեփեր Քանյե Ուեսթն ու նախկին «բիթլ» Փոլ Մաքարթնին, ովքեր ներկայացնում են երաժշտության հակառակ բևեռները, միավորել են իրենց տաղանդն ու նոր սինգլ ձայնագրել:
Ինչպես նշում է alarabiya.net-ը, երգը թողարկվել է հունվարի 1-ին և կոչվում է Only One: Երգը բալադ է, որի կատարման համար Ուեսթին ոգեշնչել է նրա 1-ամյա դուստրը: Հայտնի է, որ այն արդեն այս շաբաթ հասանելի կլինի iTunes-ում` 119 երկրում:
Ուեսթի կինը` իրապատում շոուների աստղ Քիմ Քարդաշյանը պատմել է, որ ամուսնու երգացանկում Only One-ն իր ամենասիրած երգն է:










