Ամերիկացի դերասան Ջոզեֆ Գորդոն-Լևիթն ամուսնացել է
Ամերիկացի դերասան Ջոզեֆ Գորդոն-Լևիթն ամուսնացել է իր ընկերուհու` Տաշա ՄքՔոլիի հետ, գրում է РИА Новости-ն:
Պսակադրության արարողությունը կայացել է դեկտեմբերի 20-ին Գորդոն-Լևիթի և ՄքՔոլիի տանը, ով Fellow Robots ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրենն է:
Գորդոն-Լևիթը Հոլիվուդի ամենաբազմաժանր դերասաններից է, ով նկարահանվում է ինչպես արկածային և կատակերգական ֆիլմերում, այնպես էլ դրամաներում: Նրա վերջին աշխատանքը եղել է «Մեղքերի քաղաքը- 2» ֆիլմը:
Հայտնի է նաև, որ դերասանը վերջնականապես հաստատվել է Օլիվեր Սթոունի նոր ֆիլմում ԱՄՆ հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի դերի համար:










