Երգիչ Վիտասը երկրորդ անգամ հայր է դարձել հենց Ամանորի գիշերը

16:06 • 02.01.15

Ռուսական ժամանակակից էստրադայի ամենախորհրդավոր երգիչներից մեկը` Վիտասը, Ամանորի գիշերն անցկացրել է ծննդատանը: Նա կրկին հայր է դարձել, գրում է ДНИ.ru-ն:

 

Բժիշկներն ինչպես և կանխատեսում էին` Վիտասի և նրա կնոջ` Սվետլանա Գրանկովսկու 2-րդ երեխան լույս աշխարհ է եկել հենց այն պահին, երբ բոլորն ուրախ դիմավորել են 2015թ.-ը: 

 

Ուրախ լուրը հայտնել է երգչի ընկերը` փաստաբան Սերգեյ Ժորինը: «Վիտասն էր զանգահարել: Նա որդի է ունեցել: Անվանել են Մաքսիմ: Շնորհավորում եմ»,-գրել է նա Twitter-ում:

 

Տանը ծննդատնից նրանց վերադարձին է սպասում Վիտասի դուստրը` 6-ամյա Ալլան:

Երգիչ Վիտասը երկրորդ անգամ հայր է դարձել հենց Ամանորի գիշերը