Մադոննային քննադատել են իրեն Նելսոն Մանդելայի ու Մարտին Լյութեր Քինգի հետ համեմատելու համար (լուսանկարներ)

14:41 • 03.01.15

Երգչուհի Մադոննային մեղադրել են անհարգալից վերաբերմունքի համար, որը նա ցուցաբերել է նոր ալբոմի գովազդային արշավի շրջանակում` իրեն համեմատելով Նելսոն Մանդելայի, Մարտին Լյութեր Քինգի ու Բոբ Մարլիի հետ:

 

Ինչպես նշում է dailymail.co.uk-ը, Twitter և Instagram կայքերում արված գրառումներում 56-ամյա երգչուհին իրեն համարել է նույնպիսի ըմբոստ անձ, ինչպիսին նշված մարդիկ էին:

 

Փոփի թագուհին տեղադրել է իր նոր ալբոմի լուսանկարը, որում նրա դեմքը կապկպված է պարանով: Բացի այդ` նա տեղադրել է Նելսոն Մանդելայի, Մարտին Լյութեր Քինգի ու Բոբ Մարլիի նույնպիսի լուսանկարները, որոնք ֆոտոշոփի արդյունք են:

 

Սոցցանցերի օգտատերերը հավանություն չեն տվել Մադոննայի արարքին` այն որակելով անհարգալից ու զզվելի:

 

Աղբյուրը նշում է, որ երգչուհու Rebel Heart ալբոմի շնորհանդեսը կկայանա այս տարվա մարտի 10-ին:

 

Controversial: Madonna has come under fire after transposing her new album's artwork - featuring her face covered in black rope - onto images of Martin Luther King Jr (pictured), Nelson Mandela and Bob Marley

Album cover: Madonna's new album, Rebel Heart (pictured), is scheduled for release on March 10 this year

South African anti-apartheid revolutionary: Madonna captioned the black-and-white image of Mandela - who was South African president from 1994 to 1999 and died last year - 'This #rebelheart fought for freedom!'

Singer-songwriter: And she wrote, 'This #rebelheart sang about ONE LOVE!', alongside the picture of Marley

Մադոննային քննադատել են իրեն Նելսոն Մանդելայի ու Մարտին Լյութեր Քինգի հետ համեմատելու համար (լուսանկարներ)