Ռոդաֆոնիո. երբևէ ստեղծված ամենախենթ երաժշտական սարքը (տեսանյութ)
Բարսելոնյան շրջիկ թատրոնի տեսքն ամբողջովին փոխվեց 2010-ին` «Ռոդաֆոնիոյի» ստեղծմամբ: Այն հավանաբար մինչ օրս աշխարհում ստեղծվածներից ամենատարօրինակ երաժշտական սարքն է:
Ինչպես ներկայացնում է Oddity Central-ը` «Ռոդաֆոնիոն» ստեղծել է հայտնի դիզայներ և երաժիշտ Սեսար Ալվարես Բայերը: Սարքը բաղկացած է հսկայական անիվից, որը 4 մետր բարձրություն և միայն 15 սմ լայնություն ունի:
Անիվը տեղավորում է 5 հոգուց կազմված երաժշտների խմբի` Factoria Circular կատալոնյան երաժշտական բենդի անդամներին: Երաժիշտներից 3-ը նստած են անիվի ներսում` իրենց համար մետաղական շրջանակներում և նվագում են իրենց գործիքները` կիթառ, սաքսոֆոն, թբուկներ` միաժամանակ պտտվելով հսկա անիվում: Խմբի մյուս երկու անդամը դերասաններ են, ովքեր շարժման մեջ են գցում անիվը` կյանքի կոչելով հսկայական սարքը:
Ռոդաֆոնիոն ստեղծվել է Բարսելոնայի քաղաքային խորհրդի հետ համատեղ La Mercè ամենամյա երաժշտական ու արվեստների փառատոնի համար:











