Ջոնի Դեպը Դեպարդիեին է նմանվել՝ դստեր հետ ֆիլմում նկարահանվելու համար
Հոլիվուդյան դերասան Ջոնի Դեպն անճանաչելիորեն փոխվել է՝ Քևին Սմիթի ֆիլմի նոր ֆիլմի համար: Այս մասին գրում է The Daily Mail-ը:
Դերասանը նկարահանման հրապարակում հայտնվել է շատ գրիմով և քթի ձևի փոփոխությամբ:
Ինչպես գրում է The Sun-ը` Դեպը քաշ է հավաքել և նմանվել է ֆրանսիացի գործընկերոջը՝ Ջերար Դեպարդիեին:
Ֆիլմում նկարահանվում է նաև նրա դուստրը՝ Լիլի Ռոուզ Մելոդի Դիպը: Սա նրա առաջին մեծ դերն է կինոյում: Ֆիլմը նախատեսվում է ավարտել 2015թ.-ի հունիսին:














