Էլվիս Փրեսլիի անձնական ինքնաթիռները վաճառվելու են աճուրդով

20:51 • 04.01.15

Julien's  աճուրդի տունը ցանկանում է վաճառել Էլվիս Փրեսլիի երկու անձնական ինքնաթիռները՝ 10-15 մլն դոլարով. տեղեկացնում է РИА Новости գործակալությունը:

 

Lisa Marie և Hound Dog II ինքնաթիռները վաճառքի են հանվելու ուրբաթ:

 

Դրանք ստեղծվել են հատուկ ռոք-ըն-ռոլլի արքայի համար:

 

Փրեսլին Convair 880 ինքնաթիռը գնել էր Delta Air Line ընկերությունից՝ 1975թ.-ին՝ 300.000 դոլարով: Այն ստացել էր Lisa Mari անվանումը:

 

Ինքնաթիռը նա գնել էր 42 տարեկան հասակում՝ մահվանից 2 տարի առաջ:

 

Էլվիսի երկրորդ ինքնաթիռը  Lockheed Jetstar-ն էր, որը գնել էր  900 մլն դոլարով: Այդ ինքնաթիռը ստացել էր Hound Dog II անվանումը:

 

Էլվիս Փրեսլիի անձնական ինքնաթիռները վաճառվելու են աճուրդով