Գալիս է առողջ, հետաքրքիր և հրաշալի սերունդ, նրանք են այսօրվա թթվածինը. Մուրադ Ջանիբեկյան

10:31 • 04.01.15

Գալիս է փայլուն ու նախանձելի սերունդ: Երիտասարդ սերնդի մասին նման կարծիք ունի Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Մուրադ Ջանբեկյանը:

 

«Մենք ամենատուժածներից էինք: Հիմա գալիս է առողջ, հետաքրքիր և հրաշալի սերունդ: Նրանք են այսօրվա թթվածինը»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց նա: Մուրադ Ջանիբեկյանը նշեց, որ դեռևս ոչ թե պետությունն է թատրոնով մտահոգվում, այլ թատրոնը` պետությունով:


Անդրադառնալով բազմաթիվ դերասանների՝ սերիալներում նկարահանվելուն` ՀՀ վաստակավոր արտիստը նշեց, որ «նրանց  ձեռքը ճար չկա», ֆինանսական վիճակի պատճառով սերիալներում են նկարահանվում: «Ես ընդհանրապես Հայաստանում ոչ մի սերիալում  չեմ նկարահանվում, որովհետև գտնում եմ, որ դրա մեջ  «խալտուրա» կա»,-ասաց նա և նշեց, որ  մի օր կարող է վարորդը նկարահանվել որևէ սերիալում, իսկ  հաջորդ օրը քեզ համարի կոլեգա:


Ինչ վերաբերում է իր ծրագրերին՝ Մուրադ Ջանիբեկյանն ասաց, որ թեև ծրագրեր կան, սակայն ֆինանս չկա: Նա չցանկացավ մանրամասնել, թե ինչ ծրագրեր ունի, քանի որ երբ բարձրաձայնում է, դրանք չեն իրականանում:


 


 

Գալիս է առողջ, հետաքրքիր և հրաշալի սերունդ, նրանք են այսօրվա թթվածինը. Մուրադ Ջանիբեկյան