Ռուս դերասան Պանինի և երգչուհի Չիչերինայի նկատմամբ Ուկրաինայում հետախուզում է հայտարարվել
Ռուս դերասան Ալեքսեյ Պանինի ու երգչուհի Յուլիա Չիչերինայի հանդեպ համաուկրաինական հետախուզում է հայտարարվել:
Ինչպես տեղեկացնում է Корреспондент-ը` այդ մասին հաղորդել է Ուկրաինայի անվտանգության վարչության քննչական կոմիտեի ղեկավար Վասիլի Վովկը:
«Ալեքսեյ Պանինի նկատմամբ հետախուզման որոշումն արդեն կա»,-նշել է Վովկը:
Վովկը, սակայն, նշել է, որ հետախուզում հնարավոր չի եղել հայտարարել այն տարածքներում, որոնք այժմ Ուկրաինայի իշխանության վերահսկողության տակ չեն:
Հայտնի ռուս ռոք երգչուհի Յուլիա Չիչերինան Լուգանսկում անվճար համերգ է տվել՝ ամանորյա ակցիայի շրջանակներում:
Համերգին հնչել են Չիչերինայի հայտնի, ինչպես նաև` նոր երգերը:










