Եգիպտոսում հայտնաբերել են անհայտ թագուհու հնագույն դամբարան (լուսանկարներ)

14:11 • 05.01.15

Չեխ հնէաբանները Եգիպտոսում հայտնաբերել են Հինգերորդ դինաստիայի՝ նախկինում անհայտ թագուհու՝ Շերտ Նեբդիի հնագույն դամբարան, գրում է BBC News-ը։ 

Դամբարանը, որը մոտ 4000 տարեկան է, հայտնաբերվել է Աբու Սիր տեղանքում՝ Կահիրեից հարավ արևմուտք։ 

Ենթադրվում է, որ ազնվական կինը փարավոն Նեֆերեֆրեի կինն էր կամ Մենկաուր փարավոնի մայրը։ 

Կենտակվեսի դամբարանի անունը նախկինում հայտնի չի եղել, և գիտնականների գնահատմամբ՝ այն թվագրվում է մ․թ․ա 2994-2345 թթ.-ին։ 

Դամբարանում գտել են նաև ավելի քան 30 առարկաններ տարբեր մետաղներից, մասնավորապես պղնձից և պարագաներ կրաքարից։ 

Եգիպտոսի հնությունների և ժառանգության նախարար Մամդուխ Էլ-Դամատին ասել է, որ սա հիանալի հնարավորություն է Հինգերորդ դինաստիան մանրամասն ուսումնասիրելու համար։

The ancient Egyptian capital city of Memphis

Եգիպտոսում հայտնաբերել են անհայտ թագուհու հնագույն դամբարան (լուսանկարներ)