Ուկրաինացի արվեստագետը կպչուն ժապավենից կտավներ է ստեղծում (լուսանկարներ)
Ուկրաինացի արվեստագետ Մարկ Խայսմանը օրգանական ապակուց պատրաստված վահանակների վրա կպչուն ժապավեններ փակցնելով կտավներ է ստեղծում, գրում է fishki.net-ը։
Նա սովորել է Մոսկվայի Ճարտարապետական համալսարանի արվեստի և ճարտարապետության բաժնում։
Խայսմանը 2005-ից սկսած մասնակցել է մի շարք ցուցահանդեսների Բեռլինում, Նյու Յորքում, Ֆիլադելֆիայում, Ստրազբուրգում, Մադրիդում և շատ այլ քաղաքներում։
Արվեստագետը արժանացել է մի շարք մրցանակների, որոնց թվում նաև D&AD Awards 2009, NYF 2009 Print Bronze, EPICA Awards 2008 Press & Poster Silver և այլն։


















