«Աստղային պատերազմներ» ֆիլմի դերասանը մահացել է բեմում՝ փորձի ժամանակ
Կան Բոնֆլիսը, ով խաղացել է Ջեյմս Բոնդի ֆիլմերում և «Աստղային պատերազմներ» ֆիլմում՝ Ջեդայ վարպետի դերում, փորձի ժամանակ մահացել է, գրում է BBC News-ը։
Craft Theatre թատրոնի և շտապօգնության աշխատակիցները չեն կարողացել վերակենդանացնել ուշաթափված դերասանին։
Թատերական ընկերության մամլո խոսնակ Քրիս Հիսլոպն ասել է, որ անձնակազմը և դերասանները սգում են տաղանդավոր դերասանի հանկարծակի մահը։ Նշվում է, որ մահվան պատճառն անհայտ է։










