Հայտնի է դարձել դերասանուհի Բլեյք Լայվլիի առաջնեկի սեռն ու անունը

19:53 • 07.01.15

Նյույորքյան հիվանդանոցի աշխատակիցներից մեկը, որտեղ Ամանորի նախօրեին լույս աշխարհ է եկել դերասանուհի Բլեյք Լայվլիի և Ռայան Ռեյնոլդսի առաջնեկը, որոշել է շնորհավորել  երիտասարդ մայրիկին Twitter-ում, ինչի շնորհիվ էլ հայտնի է դարձել երեխայի սեռն ու անունը, ինչը ծնողները զգուշորեն թաքցնում էին:

 

«Ուրախ էինք ընդունել քեզ փոքրիկ Վայոլետի հետ միասին», - ինչպես գրում է tatler.ru-ն` երիտասարդ մայրիկին նման ուղերձով է շնորհավորել հիվանդանոցի աշխատակցուհին:

 

Հաղորդվում է, որ աշխատակցուհին ջնջել է թվիթերյան իր էջը, երբ նրա գրառումը տարածվել է ԶԼՄ-ներում: Նրա վերջին գրառումն է եղել. «Կարծես` անախորժությունների մեջ եմ ընկել»:
 

 

 

Հայտնի է դարձել դերասանուհի Բլեյք Լայվլիի առաջնեկի սեռն ու անունը