Բենեդիկտ Քամբերբեթչը պատրաստվում է հայր դառնալ

10:32 • 08.01.15

Հայտնի դերասան Բենեդիկտ Քամբերբեթչն ու նրա հարսնացուն` թատրոնի ռեժիսոր Սոֆի Հանթերը, այս տարի պատրաստվում են երեխա ունենալ:

 

Ինչպես նշում է Tatler-ը, Հանթերի հղիության լուրը տարածվել է, երբ Պալմ Սփրինգսի կինոփառատոնին նա ներկայացել է ազատ ձևվածք ունեցող զգեստով ու ամբողջ երեկո որովայնի շրջանը ծածկել պայուսակով: Սակայն օրերս զույգի ներկայացուցիչները պաշտոնապես հաստատել են լուրը:

 

Հղիության ժամկետը դեռևս մեծ չէ, ուստի նոյեմբերին նշանադրված զույգը կհասցնի ամուսնանալ մինչ երեխայի լույս աշխարհ գալը: Աղբյուրը մանրամասնում է, որ Քամբերբեթչն ու Հանթերը պատրաստվում են ամուսնանալ գարնան սկզբին:

 

 

 

 

 

 

 

 

 

Բենեդիկտ Քամբերբեթչը պատրաստվում է հայր դառնալ