Նկարչուհին մարդկանց մարմինները ներկերի օգնությամբ հմտորեն վերածում է կենդանական կտավների (լուսանկարներ)
Ամերիկացի նկարչուհի Շանոն Հոլթը նոր մակարդակի է հացրել շպարվելու ու նկարչության արվեստն ու դրանց համատեղումը:
Ինչպես ներկայացնում է Boredpanda.com-ը` ամերիկուհին հատուկ մաշկի համար նախատեսված բազմագույն ներկերի միջոցով մարդկանց մարմինները վերածում է կտավների՝ հոյակապ կենդանական նկարներ ստեղծելու համար:
Հոլթը նկարչուհու զանազան ու բազմամյա կարիերա ունի: Նա տարբեր ժամանակներ նկարել է ամենատարբեր իրերի վրա` կտավից ու թղթից մինչև փայտն ու մետաղը: Այժմ նա ներկայացրել է իր առաջին ֆոտոշարքը, որը պատկերում է աշխատանքը մարդկային մաշկի վրա:


















