Սառցե քանդակների ամենամյա միջազգային փառատոնը. 2015-ի լավագույն գլուխգործոցները` լուսանկարներով
Չինաստանի Հարբին քաղաքում մեկնարկել է Սառցի և ձյունի 31-րդ ամենամյա միջազգային փառատոնը, որի շրջանակում տարբեր երկրներից ժամանած վարպետները հոյակապ սառցե քանդակներ են պատրաստում:
Դիսնեյի տարբեր կերպարներից ու հեքիաթային տեսարաններից մինչև առասպելական կերպարներ. սառույցից կերտված հսկա քանդակները տարբեր մարմնավորումներ են ստանում բազմափորձ վարպետների ձեռքում:
Ինչպես ներկայացնում է architecturendesign.net-ը` փառատոնը հիմնադրվել է 1985-ին և ամեն տարի անցկացվում է հունվարի 5-ից փետրվարի 25-ը:

































