Ֆրանսիայի ոստիկանությունը հրապարակել է ահաբեկչության կասկածյալների լուսանկարը. 3-րդ կասկածյալն ապացուցել է անմեղությունը (լուսանկար)

09:31 • 08.01.15
Ֆրանսիայի ոստիկանությունը հրապարակել է ահաբեկչության կասկածյալների լուսանկարը. 3-րդ կասկածյալն ապացուցել է անմեղությունը (լուսանկար)

Ֆրանսիայի ոստիկանությունը հրապարակել է Charlie Hebdo թերթի խմբագրության վրա երեկ իրականացված ահաբեկչության համար կասկածվող երկու եղբայրների լուսանկարը` տեղեկություններ ստանալու համար:

 

Եղբայրներ Սաիդ և Շերիֆ Քաշիներին ձերբակալելու օրդեր է տրվել:

Посмотреть изображение в Твиттере

Ինչպես տեղեկացնում է РИА Новости գործակալությունը, նշվում է, որ նրանք կարող են զինված և վտանգավոր լինել:

 

Հիշեցնենք, որ հունվարի 7-ին 3 հանցագործ ներխուժել էր խմբագրություն և կրակ բացել այնտեղ գտնվող մարդկանց վրա: Հարձակումն իրականացնողներին հաջողվել է փախուստի դիմել դեպքի վայրից:  Հարձակման ընթացքում զոհվել է 12, վիրավորվել` 11 մարդ:

Charlie Hebdo's staff confirmed dead (clockwise from top left): editor in chief, Charb; cartoonists Jean Cabu, Georges Wolinski, Tignous and deputy chief editor, Bernard Maris

Մեկ այլ կասկածյալի ալիբին հաստատվել է: 18-ամյա Մուրադ Համիդը, տեսնելով իր անունը կասկածյալների ցանկում, հանձնվել է ոստիկանությանն ու տեղեկացրել, որ հարձակման պահին գտնվել է դպրոցում: Տեղեկությունը հաստատել են նրա ընկերները: Նա ոստիկանությանը հանձնվել է իր անմեղությունն ապացուցելու համար: