Լեգենդար էլեկտրակիթառն աճուրդի է հանվելու

11:15 • 08.01.15

Նյու Յորքում աճուրդի է հանվելու 1954թ.-ին պատրաստված Gibson Les Paul էլեկտրակիթառը:

Ինչպես տեղեկացնում է Lenta.ru-ն, այն սեփական անունն ունի՝ Black Beauty: Գործիքը պատկանել է երաժիշտ Լես Փոլին:

 

Black Beauty-ն բազմիցս բարեփոխվել է՝ Փոլի հետ աշխատելու 20 տարիների ընթացքում:

 

Հենց այս մոդելը հիմք է հանդիսացել հայտնի մոդելների ստեղծման համար, ինչպես նաև եղել է ամենակրկնօրինակված կիթառը:

 

Black Beauty-ի աճուրդը տեղի կունենա փետրվարի 19-ին՝ Նյու Յորքում: Վաճառքի կազմակերպիչները մեկնարկային գինը դեռ չեն որոշել:

 

Լես Փոլը վիրտուոզ կիթառահար է: Նվագել է ջազ, բլյուզ և քանթրի:

Լեգենդար էլեկտրակիթառն աճուրդի է հանվելու