Բրիտանացի երգչուհի Էլլի Գոլդինգը ներկայացրել է «Մոխրագույնի 50 երանգ» ֆիլմի նոր սաունդթրեքը (ձայնագրություն)

23:50 • 09.01.15

Անգլիացի երգչուհի Էլլի Գոլդինգը ներկայացրել է Love Me Like You Do նոր թրեքը, որը կդառնա «Մոխրագույնի 50 երանգ» ֆիլմի երաժշտական ստեղծագործություններից մեկը: Այս մասին  գրում է Корреспондент-ը:


Հայտնի է դարձել նաև, որ Ամերիկյան կինոընկերությունների ասոցիացիան (MPAA) սկանդալային կինոնկարին ամենախիստ R վարկանշային գնահատականն է տվել: Դա նշանակում է, որ նման պիտակավորմամբ ֆիլմը թույլատրվում է դիտել միայն 18-ից բարձր անձանց, քանի որ կարող է պարունակել սեքսուալ տեսարաններ, թմրանյութի օգտագործմամբ կադրեր, անպարկեշտ լեզու և բռնության տարրեր:


Հիշեցնենք, որ Մֆիլմի պրեմիերան կկայանա Բեռլինյան փառատոնի բացմանը` փետրվարի 11-ին:

 

 

Բրիտանացի երգչուհի Էլլի Գոլդինգը ներկայացրել է «Մոխրագույնի 50 երանգ» ֆիլմի նոր սաունդթրեքը (ձայնագրություն)