Էլվիս Փրեսլիի առաջին ձայնագրությունը վաճառվել է 300 000 դոլարով
Էլվիս Փրեսլիի առաջին ձայնագրությունը աճուրդում վաճառվել է 300 000 դոլարով, գրում է gazeta.ru-ն։
Վաճառված ձայնագրությունում, որն արվել է 1953-ին, Էլվիսը երգում է «Իմ երջանկություն» երգը («My Happiness»):
Աճուրդը տեղի է ունեցել երաժշտի առանձնատանը։ Ձայնագրության սեփականատեր դարձած Էլվիս Փրեսլիի երկրպագուն, ցանկացել է չհրապարակել իր անունը:
Ավելի վաղ հայտարարվել էր, որ աճուրդի են հանվել երաժշտին պատկանող ինքնաթիռները՝ 10-15 մլն դոլարով։










