Հիտլերի բունկերը կվերականգնեն և կվերածեն թանգարանի
Գերմանական թանգարանը մտադիր է վերականգնել բունկերը, որտեղ Ադոլֆ Հիտլերն անցկացրել է իր կյանքի վերջին օրերը Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին, գրում է РИА Новости-ն:
«Մենք գտնվում ենք պլանավորման փուլում, ճարտարապետներն աշխատում են»,- նշել է Բեռլինում Գերմանական թանգարանի տնօրեն Ինգո Մերսմանը:
Նրա խոսքով` բունկերի մոդելը նախատեսվում է այցելությունների համար բացել 2015-ի ամռանը` Օբերհաուզեն քաղաքի պատմության թանգարանում:
Մասնավորապես` կվերականգնվի 5 սենյակ, որտեղ ապրել է անձամբ Հիտլերը, ինչպես նաև այն տարածքները, որտեղ ապրել և աշխատել են նրա անձնական քարտուղարը, բժիշկը և այլ աշխատողներ:
«Դա կլինի ուսուցողական փորձ ընտանիքների և դպրոցականների համար, ովքեր կկարողանան տեսնել, թե ինչպես է դա եղել իրականում»,- հայտնել է Մերսմանը:
Նշենք, որ բունկերը ոչնչացվել է 1947-ին:










