Մահացել է ավստրալացի դերասան Ռոդ Թեյլորը

14:23 • 09.01.15

Լոս Անջելեսում 84 տարեկանում սրտի կաթվածից մահացել է ավստրալացի դերասան Ռոդ Թեյլորը, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:

 

Թեյլորը նկարահանվել է մոտ 100 ֆիլմում: Ամենահայտնիներից են Ալֆրեդ Հիչքոքի «Թռչունները», Ջորջ Պելի «Ժամանակի մեքենան», Ջորջ Սթիվենսի «Հսկան» ֆիլմերը:

 

Վերջին ֆիլմը, որում նկարահանվել է Թեյլորը, եղել է Քվենտին Տարանտինոյի «Անփառունակ սրիկաները»:

Австралийский актер Род Тейлор. Архив


 

Մահացել է ավստրալացի դերասան Ռոդ Թեյլորը