Օֆելյա Համբարձումյանը տոնում է 90-ամյակը. Նախագահ Սարգսյանի շնորհավորական ուղերձը

13:34 • 09.01.15

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ժողովրդական արտիստ Օֆելյա Համբարձումյանին՝ ծննդյան 90-րդ տարեդարձի կապակցությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ Նախագահի աշխատակազմից:


«Տասնամյակներ շարունակ Դուք եղել եք ո'չ միայն հայ ժողովրդական երգի անզուգական կատարող, այլև` հայ երգարվեստը բարձրացրել եք նոր մակարդակի: Ձեր երգով հիացել, ոգեշնչվել ու դաստիարակվել են սերունդներ՝ ինչպես հայրենիքում, այնպես էլ սփյուռքում:
Ձեր բարձր արվեստով նպաստել եք հայ երգի տարածմանն ու հանրահռչակ-մանը՝ վայելելով համաժողովրդական մեծ սեր:

Մաղթում եմ Ձեզ առողջություն, երջանիկ կյանք և ամենայն բարիք»,-ասված է ՀՀ Նախագահի շնորհավորական ուղերձում:

Օֆելյա Համբարձումյանը տոնում է 90-ամյակը. Նախագահ Սարգսյանի շնորհավորական ուղերձը