«Fifty Shades of Grey» ֆիլմի գլխավոր դերակատարը վախենում է իր կյանքի համար

14:13 • 10.01.15

Է.Լ. Ջեյմսի «Fifty Shades of Grey» վեպի էկրանավորման մեջ միլիարդատեր Քրիստիան Գրեյին մարմնավորած Ջեյմի Դորնանն անհանգստություն է հայտնել ֆիլմի պրեմիերայի կապակցությամբ, գրում է filmpro.ru-ն:

 

«Ես վախենում եմ, որ ինձ կսպանի ինչ որ խելագար երկրպագու պրեմիերայի ժամանակ, ինչպես Ջոն Լենոնին: Շատերը բարկացած են, որ ինձ է հասել այդ դերը: Ես հայր եմ և ամուսին, դեռևս չեմ պատրաստվում մահանալ: Իսկ եթե ինձ սպանեն, բոլորը կասեն, որ Դորնանը Details ամսագրին տված հարցազրույցում կանխատեսել է իր մահը կարմիր գորգին, հիանալի է, այնպես չէ՞»,- ասել է դերասանը:

 

Ֆիլմի համաշխարհային պրեմիերան նախատեսված է փետրվարին:

«Fifty Shades of Grey» ֆիլմի գլխավոր դերակատարը վախենում է իր կյանքի համար