ԱՄՆ-ում 1793-ին թողարկված բացառիկ մետաղադրամը վաճառվել է ավելի քան 2.000.000 մլն դոլարով
ԱՄՆ-ում 1 ցենտ արժեքով մետաղադրամը, որը թողարկվել է 1793-ին, աճուրդում վաճառվել է 2.35 մլն դոլարով, գրում է Газета-ն:
Մետաղադրամը հայտնի է «շղթայական ցենտ» անվանումով, քանի որ նրա վրա պատկերված է 13 միմյանց միացված օղակ, որոնք խորհրդանշում են առաջին 13 գաղութների միասնությունը:
Վաճառքն իրականացվել է ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Օռլանդո քաղաքում:
Heritage Auctions աճուրդի տան նախագահ Գրեգ Ռոուհանը պատմել է, որ մետաղադրամը բացառիկ է, քանի որ թողարկումից հետո նրա դիզայնը փոխվել է:










