21-րդ դարի Մոցարտ. 8-ամյա հրաշամանուկն ինքնուրույն սովորել է Շոպենի դաշնամուրի կոնցերտը (տեսանյութ)
Ութամյա բրիտանացի Ջեյ Լյուինգթոնն ապշեցրել է Լոնդոնի գնացքի կայարաններից մեկի անցորդներին` պլատֆորմին դրած դաշնամուրով ցուցադրելով իր տաղանդը:
Ինչպես նշում է dailymail.co.uk-ը, հրաշամանուկն անզուգական կատարել է Ֆրեդերիկ Շոպենի դաշնամուրային ստեղծագործություններից մեկը:
Հետաքրքրական է, որ այդ ստեղծագործության կատարումը տղան սովորել է ինքնուրույն` դիտելով YouTube-ի տեսանյութերը: Լյուինգթոնի տպավորիչ կատարումը տեսագրել է նրա մայրը ու ներբեռնել համացանց, որտեղ այն տասնյակ հազարավոր դիտումներ է ունեցել:
Տաղանդավոր տղայի կատարյալ նվագը լսելուց հետո օգտատերերը նրան համեմատել են Մոցարտի հետ, ով իր երաժշտական տաղանդը ևս ցուցադրել է մանուկ հասակում:











