Փարիզի ողբերգությունը շահարկելու համար Մադոննան քննադատության է ենթարկվում սոցցանցերում

23:38 • 10.01.15

Ամերիկացի աշխարհահռչակ երգչուհի Մադոննան խիստ քննադատության է ենթարկվել Փարիզի ողբերգությունը իր նպատակներին ծառայեցնելու համար: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:

 

Մադոննան Twitter-ի իր էջում ցանկացել է սատարել Փարիզի ահաբեկչության զոհերին և տեղադրել է «Ես Շառլի եմ » հեշթեգով պատկերը: Նա կից նաև գրառում է  կատարել. «Մենք պետք է հարգենք ոչ միայն բոլոր կրոնները, այլև` գնահատենք մարդու կյանքը: Հանուն Աստծո` սպանությունները մարդու, այլ ոչ թե Աստծո գաղափարն են»:

 

Այս ամենի հետ մեկտեղ Մադոննան նշագրել է իր նոր ալբոմը՝ #rebelhearts հեշթեգով:

 

Այժմ օգտատերերն ամբողջ աշխարհում Մադոննային մեղադրում են անդաստիարակության, դաժանության և ուրիշի դժբախտությունից օգուտ կորզելու մտադրության համար:


Փարիզի ողբերգությունը շահարկելու համար Մադոննան քննադատության է ենթարկվում սոցցանցերում