Վաչագան թագավորը հարբում էր ու ռուսերեն երգում. Վաչագան Սարգսյանը «Անահիտ» մուլտֆիլմի մասին
«9-րդ հրաշալիք» շաբաթաթերթի հիմնադիր ու գլխավոր խմբագիր Վաչագան Սարգսյանը, ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել «Անահիտ» մուլտֆիլմի մասին. «Հեքիաթի հիմնական գաղափարը` հենվիր քո ուժերին, ոչ թե չկար, այլ հանված էր ու օտար ուժերին էր գլխավոր դերը տված: Ձայնավորումները հիանալի էին, սակայն ամբողջ հեքիաթը դարձրել էին մասխարա»։
«Երեկ ահը սրտումս գնացի «Անահիտ» մուլտֆիլմը նայելու: Վաչագան թագավորը հարբում էր ու ռուսերեն երգում, հերոսները ռուսերեն դարձվածներ էին գործածում խոսքի մեջ, ՄԵՆԱԿՈՎ գնում էին, ժարգոնում էին աջ ու ահյակ: Օտար ուժը Վաչագանին ու Անահիտին կախարդական շուն ու ձի նվիրեց, որոնց շնորհիվ միայն Վաչագանը հաղթեց: Հեքիաթի հիմնական գաղափարը` հենվիր քո ուժերին, ոչ թե չկար, այլ հանված էր ու օտար ուժերին էր գլխավոր դերը տված: Ձայնավորումները հիանալի էին, սակայն ամբողջ հեքիաթը դարձրել էին մասխարա»։










