Մահացել է «Քաղցր կյանք» ֆիլմի աստղ Անիտա Էկբերգը

16:41 • 11.01.15

83 տարեկան հասակում այսօր առավոտյան Հռոմի Սան Ռաֆաելե հիվանդանոցում մահացել է Ֆեդերիկո Ֆելինիի «Քաղցր կյանք» ֆիլմի հայտնի աստղ Անիտա Էկբերգը, հաղորդում է BBC-ն՝ հղում անելով իտալական ԶԼՄ-ներին:


Ազգությամբ շվեդ դերասանուհին ստացել էր «սեքս-աստվածուհի» անունը Ֆելինիի աշխարհահռչակ ֆիլմում իր դերակատարման համար:


Միս Շվեդիա տիտղոսը ստացած դերասանուհին նախկինում նաև խաղացել է մի շարք այլ հայտնի ֆիլմերում:

Մահացել է «Քաղցր կյանք» ֆիլմի աստղ Անիտա Էկբերգը