Victoria House–ի ցուցադրությանը մոդելների դեմքերը ծածկել են Lego-ի մասերով (լուսանկարներ)
Լոնդոնում Victoria House նորաձևության տանը աշուն-ձմեռ 2015/2016-ի հավաքածուի ցուցադրության ժամանակ մոդելների դեմքերը ամբողջապես կամ մասնակի ծածկված են եղել Lego խաղալիքների մասերով, գրում է lifenews․ru-ն՝ Daily Mail-ին հղումով։
Lego-ի մասերը ամրացվել են Agi&Sam դիզայներների հավաքածուն ներկայացնող մոդելների աչքերին, ականջներին, ճակատին և նույնիսկ ամբողջ դեմքին՝ ամբողջովին ծածկելով այն։
Հավաքածուն իրարանցում է առաջացրել և, ինչպես նշել են կազմակերպիչները, այս ցուցադրությունը ցույց է տալիս բրիտանացի դիզայներների վարպետությունը։












