Բելառուսի Գոմել քաղաքում բացվում է Charlie Hebdo-ի լուսանկարչի ցուցահանդեսը
Բելառուսի Գոմել քաղակում կիրակի բացվում է Charlie Hebdo ֆրանսիական շաբաթահանդեսում աշխատող լուսանկարիչ-լրագրող Միշել Ռենոյի ֆոտոշախատանքների ցուցահանդեսը:
Ինչպես հայտնում է BBC-ն` ցուցադրությունը պատրաստվել է Գավրիլ Վաշչենկոյի անվան պատկերասրահում, որտեղ 2008-ին կայացել էր Միշել Ռենոյի առաջին ցուցադրությունը Բելառուսում:
Ֆրանսիացի լուսանկարիչ և լրագրող Միշել Ռենոն, ով զոհվել է Charlie Hebdo-ի խմբագրության վրա կատարված հարձակման ժամանակ, գոմելյան պատկերասրահին է նվիրել իր աշխատանքներից 10-ը:
Ֆրանսիացին ամուսնացած է եղել բելառուս ուսուցչուհի Գալինա Ռոմանովայի հետ, ում հետ ծանոթացել էր Գոմելում:










