Բեռլինի կինոփառատոնը կբացվի Ժուլիետ Բինոշի մասնակցությամբ «Գիշերը ոչ ոքի պետք չէ» ֆիլմով
Բեռլինի 65-րդ կինոփառատոնը կբացվի փետրվարի 5-ին՝ իսպանացի ռեժիսոր Իզաբել Կոյշետի «Գիշերը ոչ ոքի պետք չէ» դրամայի համաշխարհային պրեմիերայով։ Ֆիլմի գլխավոր դերում հանդես է եկել օսկարակիր Ժուլիետ Բինոշը, գրում է newsru.com-ը։
«Գիշերը ոչ ոքի պետք չէ»-ն արկածային ֆիլմ է, որի գործողությունները տեղի են ունենում Գրենլանդիայում, 1908-ին։
«Ես շատ ուրախ եմ, որ այս տարի Բեռլինի կինոփառատոնը կբացի այդ ֆիլմը։ Իզաբել Կոյշետին հաջողվել է ստեղծել երկու կանանց շատ վառ կերպար, ովքեր հայտնվել են էքստրեմալ պայմաններում»,- նշել է փառատոնի տնօրեն Դիտեր Կոսլիկը։
Բեռլինի 65-րդ կինոփառատոնը կանցկացվի 2015-ի փետրվարի 5-15-ը։










