Facebook-ը գրքի ակումբ է բացել
Facebook սոցցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը սովոր է հեղափոխական քայլերով փոխել շրջապատի մարդկանց կյանքը։ Սակայն այս տարի նա զարմացրել է բոլորին՝ 2015-ը հայտարարելով Գրքի տարի, գրում է Комсомольская правда-ն։
Ցուկերբերգը կոչ է արել բոլորին միանալ իր մշակութային նախաձեռնությանը և այս տարի յուրաքանչյուր ամիս 2 գիրք կարդալ, այսինքն՝ 2 շաբաթը մեկ նոր գիրք։
Ավելի քան 240.000 մարդ արդեն գրանցվել է Facebook-ի այն էջում, որտեղ Ցուկերբերգը մտադիր է քննարկել կարդացած գրքերը և կիսվել իր կարծիքով։
«Ես բացահայտեցի, որ գիրք կարդալը շատ օգտակար է ինտելեկտի համար։ Գրքերը թույլ են տալիս ամբողջությամբ ուսումնասիրել թեման և ավելի խորը գնալ, քան հնարավոր է դա անել այժմ գործող ԶԼՄ-ների միջոցով»,- գրել է Ցուկերբերգը։










