«Նոր ալիք» երաժշտական փառատոնը Յուրմալայից կտեղափոխվի Սոչի
«Նոր ալիք» միջազգային երաժշտական փառատոնը 2015-ից կանցկացվի Սոչի քաղաք-առողջարանում: INTERFAX.RU-ի փոխանցմամբ` այս մասին երկուշաբթի տեղեկացրել է Կրասնոդարի երկրամասի նահանգապետ Ալեքսանդր Տկաչևը:
«Մենք վաստակել ենք «Նոր ալիքը» հյուրընկալելու իրավունքը»: Կարծում եմ` դրանք պարզապես փոքրիկ հաղթանակներ չեն: Դա այն է, ինչով մենք մեծ թվով զբոսաշրջիկների կգրավենք և նոր աշխատատեղեր կստեղծենք», - աղբյուրը մեջբերում է Տկաչևի խոսքը:
Նահանգապետը նշել է նաև, որ փառատոնի անցկացման հիմնական հավակնորդները Սոչիից բացի Կալինինգրադն ու Յալթան են եղել:
Հաղորդվում է, որ «Նոր ալիքը» լատվիական Յուրմալա քաղաքից Ռուսաստան տեղափոխել կազմակերպիչներին դրդել է այն հանգամանքը, որ մերձբալթյան երկրի իշխանությունները 2014-ի հուլիսին քաղաքական շարժառիթներով արգելել էին մի շարք ռուս կատարողների մուտքը Լատվիա, ինչպես օրինակ` Իոսիֆ Կոբզոնի, Վալերիայի և Օլեգ Գազմանովի:










