Ամերիկյան հայտնի սերիալում Պուտինին նման հերոս կհայտնվի (տեսանյութ)

15:47 • 12.01.15

Հրապարակվել է ամերիկյան «Խաղաքարտե տնակը» (House of Cards) հայտնի սերիալի 3-րդ սեզոնի թրեյլերը։ Պրեմիերան նախատեսված է փետրվարի 27-ին, այն բաղկացած կլինի 13 մասից, գրում է Лента-ն։

 

45 վայրկյան տևողությամբ հոլովակում մի քանի անգամ հայտնվում է հերոս, ով նման է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։ Դա նկատել են լրագրողները և սոցկայքերի օգտատերերը։

 

«Մենք տեսնում ենք բողոքողների, դիվանագետների (որոնք կասկածելիորեն նման են Պուտինին), ովքեր հրաժարվում են միմյանց ձեռք սեղմել, մահացած սպաներ և չափազանց սառը հարաբերություններ Ֆրենկի և Քլերի միջև»,- գրում է Тhe Vine-ը։

 

Թրեյլերի տեսարաններից մեկում գլխավոր հերոսը՝ ԱՄՆ նախագահ Ֆրենկ Անդերվուդը, նստած է բանակցությունների սեղանի շուրջ։ Իսկ հետևի ֆոնին երևում է ռուսական դրոշն ու զինանշանը։


 

Ամերիկյան հայտնի սերիալում Պուտինին նման հերոս կհայտնվի (տեսանյութ)