Մերիլին Մենսոնն առցանց տարբերակով նոր ալբոմ է թողարկել
Ամերիկյան հայտնի ռոք երաժիշտ Մերիլին Մենսոնն իր նոր՝ Pale Emperor ալբոմը թողարկել է առցանց տարբերակով` նախքան դրա պաշտոնական շնորհանդեսը:
Ինչպես նշում է gazeta.ru-ն, ալբոմի պաշտոնական շնորհանդեսը կայանալու է հունվարի 19-ին, սակայն այն արդեն կարելի է լսել Metal Hammer առցանց ռեսուրսում:
Ավելի վաղ տված հարցազրույցներից մեկում Մենսոնը նշել էր, որ «15 տարվա մեջ առաջին անգամ ինքը լիովին համոզված է նոր ալբոմի հաջողության հարցում»:
Աղբյուրը հավելում է, որ Pale Emperor-ը Մենսոնի 9-րդ ստուդիական ալբոմն է:










