The Avengers: Age of Ultron ֆիլմի նոր թրեյլերը YouTube-ի հիթ է դարձել (տեսանյութ)
Marvel կինոստուդիան YouTube-ի իր պաշտոնական էջում ներկայացրել է The Avengers: Age of Ultron («Վրիժառուները. Ալտրոնի դարաշրջանը») նոր ֆիլմի թրեյլերը, որը մոտ 24 ժամում արդեն գրանցել է 2.8 միլիոն դիտում, գրում է rg.ru-ն։
Տեսանյութը պարունակում է մեքենաների պայթյուններ, ահաբեկված մարդկանց ճիչեր, քաոտիկ տեսարաններ, ինչը լարվածություն է առաջացնում դիտողի մոտ։
Ֆիլմի հեղինակները կրկին փորձել են Marvel-ի կերպարները հավաքագրել մի ֆիլմում։ Ֆիլմում խաղում են այնպիսի հայտնի դերասաններ, ինչպիսիք են՝ Քրիս Հեմսվորթը, Ռոբերտ Դաունի կրտսերը, Սքարլեթ Յոհանսոնը և Մարկ Ռուֆալոն։
Ինչպես նշվում է թրեյլերում՝ ֆիլմն էկրաններին դուրս կգա 2015-ի մայիսի 1-ին։











