Գարիկ Մարտիրոսյանն ու Գրիգորի Լեպսը նոր երաժշտական շոու կվարեն

16:23 • 13.01.15

Ռուսական «Россия 1» հեռուստաալիքը «Գլխավոր բեմ» երաժշտական շոուն կցուցադրի։ 

 

Նոր շոուն կնկարահանեն Կրեմլի պետական պալատում, իսկ կվարեն այն Գարիկ Մարտիրոսյանը և Գրիգորի Լեպսը, գրում է Комсомольксая правда-ն։

 

Նոր շոուն նման է բրիտանական The Х-Factor հայտնի հեռուստաշոուին։ Մանկավարժների և պրոդյուսերների թիմը քասթինգի ընթացքում ընտրում է 180 թեկնածուի՝ շոուին մասնակցելու համար։ Այնուհետև վոկալիստները կանցնեն 5 ընտրական փուլ, և նախագծում կմնա մոտ 80 մարդ։

 

Նրանցից քվեարկության միջոցով կընտրվի 48 մասնակից։ Հետո 4 պրոդյուսերական խմբերից յուրաքանչյուրը կընտրի 12 երգչի և վարպետության դասեր կանցկացնի։

 

Պրոդյուսերների թվում կլինեն Մաքսիմ Ֆադեեևը, Օլեգ Նեկրասովը, Իգոր Մատվիենկոն, Անտոն Բելյաևը, Վիկտոր Դրոբիշը, Ստաս Պիեխան, Կոնստանտին Մելաձեն, Եվգենի Օրլովը և Ելենա Կիպերը։

 

Դրամական մրցանակի մասին տեղեկություններ չկան։ Սակայն հաղթողին խոստանում են համառուսական փառք, պրոդյուսեր և համերգային շրջագայություն Ռուսաստանում։

 

Առաջին լսումները կկայանան հունվարի 19-ին։ Հայտերն ընդունվում են scena.tv կայքում։

Գարիկ Մարտիրոսյանն ու Գրիգորի Լեպսը նոր երաժշտական շոու կվարեն