Անցյալ տարվա ամենաինքնատիպ ու զավեշտալի հարսանեկան լուսանկարները` Daily Mail-ի ֆոտոշարքում
Մոռացեք հարսանեկան տորթը կտրելու ու ծաղկեփունջը բռնելու հանդիսավոր արարողության դասական լուսանկարները. Daily Mail-ը ներկայացրել է անցյալ տարվա ընթացքում արված ամենազավեշտալի, հետաքրքրաշարժ ու ոչ ավանդական հարսանեկան լուսանկարները:
Պրոֆեսիոնալ հարսանեկան լուսանկարիչների միջազգային միությունը ամեն տարի ավանդույթ դարձած մրցանակաբաշխություն է անցկացնում` յուրաքանչյուր եղանակի համար 20 անվանակարգում մրցանակ շնորհելով: 2014-ի մասնակիցները աչքի են ընկել իրենց ինքնատիպ լուսանկարներով:
Մրցույթին անցյալ տարի ավելի քան 20 000 հայտ է ներկայացվել: Մրցույթի ժյուրին հավաքվում է տարին 4 անգամ` ընտրելու յուրաքանչյուր անվանակարգում ներկայացված լավագույն լուսանկարը:



































