Էմինեմը կատարել է մահացու հիվանդ երկրպագուի վերջին ցանկությունը

12:35 • 14.01.15

Ամերիկյան հայտնի ռեփեր Էմինեմը կատարել է իր միլիոնավոր երկրպագուներից մեկի` մահացու հիվանդությամբ տառապող դեռահասի վերջին ցանկությունը:

 

Ինչպես նշում է alarabiya.net-ը, երաժիշտն այցելել է քաղցկեղով հիվանդ Գեյջ Գարմոյի տուն, ժամանակ անցկացրել 17-ամյա տղայի հետ` զրուցելով հիփ- հոփի ու ֆուտբոլի մասին:

 

Էմինեմի այցից ժամեր անց դեռահասը մահացել է: Նրա ծնողները պատմել են, որ Գեյջի վերջին երազանքն իր սիրելի ռեփերին հանդիպելն էր:

 

Աղբյուրը մանրամասնել է, որ աստղի ու Գեյջի հանդիպումը հնարավոր է դարձել վերջինիս ընկերների ու համադասարանցիների շնորհիվ, ովքեր սոցկայքերի միջոցով կապվել են Էմինեմի հետ ու պատմել հիվանդ տղայի երազանքի մասին:

 


 

Էմինեմը կատարել է մահացու հիվանդ երկրպագուի վերջին ցանկությունը