Քեմերոնը հետաձգել է «Ավատարի» շարունակության պրեմիերան մինչև 2017 թվականի վերջը
Ռեժիսոր Ջեյմս Քեմերոնը հայտարարել է, որ «Ավատար» ֆիլմի շարունակության պրեմիերան կկայանա 2017 թվականի վերջին, հաղորդում է gazeta.ru-ն:
Քեմերոնը պատրաստվում է նկարահանել սիքվելի բոլոր հատվածները, իսկ այնուհետ թողարկել ֆիլմերը երեք տարվա ընթացքում: Բացի այդ՝ ռեժիսորը հավելել է, որ սցենարի վրա աշխատանքը կավարտվի հունվարի վերջին:
Ջեյմս Քեմերոնը թողարկել է «Ավատար» ֆիլմը 2009 թվականին: 2013 թվականին նա հայտարարել է, որ մտադիր է Նոր Զելանդիայում նկարահանել «Ավատար»-ի միանգամից երեք նոր սերիաները:










