Բյորկը հայտարարել է նոր ալբոմի մասին
Իսլանդացի երգչուհի Բյորկը հայտարարել է նոր ալբոմի մասին, որը ստացել է Vulnicura անվանումը: Այդ մասին նա գրել է Facebook-ի իր էջում, գրում է lenta.ru-ն:
Ձայնասկավառակը կթողարկվի մարտին, այն կներառի ինը երգ:
«Տիկնայք և պարոնայք, ես շատ հպարտ եմ հայտարարել մարտ ամսին նոր ալբոմի թողարկման մասին: Հույս ունեմ՝ այն ձեզ դուր կգա»,- նշել է երգչուհին սոցիալական ցանցում:
Բյորկը նաև հավելել է, որ ինը երգից վեցն ինքն է գրել, երկուսը՝ վենեսուելացի երաժշտական պրոդյուսեր Arca-ի հետ համահեղինակությամբ, մեկը՝ բրիտանացի երաժիշտ և դերասան Ջոն Ֆլինի հետ համատեղ:
Ձայնասկավառակի երգացանկն ունի հետևյալ տեսքը.
1. Stonemilker,
2. Lionsong,
3. History Of Touches,
4. Black Lake,
5. Family,
6. Notget,
7. Atom Dance,
8. Mouth Mantra,
9. Quicksand։










