Ջոն Գալյանոն ներկայացրել է իր առաջին հավաքածուն Maison Martin Margiela-ի համար (լուսանկարներ)

00:30 • 14.01.15

Նորձևության դիզայներ Ջոն Գալյանոն Լոնդոնում ցուցադրել է իր առաջին հավաքածուն` Maison Martin Margiela  նորաձևության տան համար:


Ինչպես հայտնում է Rbc.ru-ն նորաձևության աշխարհի ամենահակասական դիզայներներից մեկը` բրիտանացի  Ջոն Գալյանոն, ով 2011-ին հեռացել էր  Dior-ից հրապարակավ հակասեմիթական արտահայտությունների պատճառով, այժմ աշխատում է Maison Martin Margiela-ում:

Ցուցադրությանը ներկա  հյուրերի թվում էին սուպերմոդել Քեյթ Մոսը, ում համար ժամանակին Գալյանոն հարսանեկան զգեստ էր կարել, ինչպես նաև՝ դիզայներներ Քրիստոֆեր Բեյլին և Մանոլո Բլանիկը:

 


 

 

 

 

 

 

Ջոն Գալյանոն ներկայացրել է իր առաջին հավաքածուն Maison Martin Margiela-ի համար (լուսանկարներ)