Հեռուստատեսությամբ պրոպագանդվում են միջակությունները, իսկ թատրոնում խաղացող տաղանդավոր արտիստները մնում են ստվերում. Հակոբ Ղազանչյան

21:01 • 14.01.15

Մինչ հեռուստատեսությամբ պրոպանգանդվում են միջակությունները, թատրոնում խաղացող երիտասարդ տաղանդավոր արտիստները մնում են ստվերում: Այս համոզմանն է թատերական գործիչներին միության նախագահ Հակոբ Ղազանչյանը, ով Tert.am-ի հետ զրույցում նկատեց, թե ում էլ առավոտից երեկո հեռուստացույցով ցույց տան, նրան էլ բնակչությունը կճանաչի։

 

«Գովազդը շատ թանկ հաճույք է, հատկապես՝ հեռուստատեսությունում, երբ բոլորի ետևում մի սեփականատեր է կանգնած: Այս պարագայում որոշակի խնդիրներ են դրվում մեր առաջ, և ոչ մի թատրոն իրեն չի կարող թույլ տալ նման շռայլություն։ Հիմնականում հեռուստատեսությունները  գովազդում են իրենց միջակ արտիստներին, ում էլ առավոտից երեկո ցույց տաս հեռուստատեսությամբ, նա կդառնա հայտնի, այստեղ,  իհարկե, ես մի փոքր անարդարություն տեսնում եմ»,-ասաց նա։

 

Ղազանչյանի խոսքով՝ պետական  քաղաքականության լավագույն քայլերից կլիներ, որ հեռուստատեսություններին պարտադրվեր դիտվող ժամերին մշակույթին գովազդներ եթեր տալ։

 

«Այդ պարագայում տաղանդավոր երեխաները, որոնք  ցածր աշխատավարձի մասին նույնիսկ չեն մտածում, չեն  խոսում, այլ վարակված են թատրոնով և առավոտից  երեկո տառապում են իրենց սիրած գործով, երկրորդ պլանում չեն լինի: Կուզենայի՝  որոշակի քաղաքականություն ձևավորվեր, որպեսզի  տաղանդավոր մադիկ դուրս չմնային ասպարեզից»,-ասաց նա։ 

 

Հեռուստատեսությամբ պրոպագանդվում են միջակությունները, իսկ թատրոնում խաղացող տաղանդավոր արտիստները մնում են ստվերում. Հակոբ Ղազանչյան