Պիկասոյի թոռնուհին մոտ 300 մլն դոլարով վաճառում է պապի աշխատանքները (լուսանկարներ)

12:12 • 14.01.15

20-րդ դարի ամենատաղանդավոր նկարիչներից մեկի` Պաբլո Պիկասոյի թոռնուհին` Մարինան,  որոշել է վաճառել հանրահայտ պապի` իր մասնավոր հավաքածուում գտնվող աշխատանքները:

 

Ինչպես նշում է euromag.ru-ն, Մարինան արվեստի գործերը վաճառում է 290 մլն դոլարը գերազանցող գնով:

 

Աղբյուրը մանրամասնում է, որ վաճառքի հանված 7 ստեղծագործությունների շարքում են Պիկասոյի առաջին կնոջ` Օլգայի դիմանկարը, որը գնահատվել է 60 մլն դոլար, «Մայրություն» և «Կինը մանդոլինով» կտավները, որոնք գնահատվել են 54 մլն և 60 մլն դոլար:

 

Բացի այդ, թոռնուհին վաճառքի է հանել Պիկասոյի La Californi առանձնատունը, որը գտնվում է Կաննում:

 

Խոսելով պապի թողած ժառանգությունից հրաժարվելու պատճառների մասին` Մարինան ասել է, որ «ինքն ու Պիկասոն բարդ հարաբերություններ են ունեցել և որ ինքն ուզեցել է բաց թողնել անցյալն ու բաժանվել առանց սիրո մնացած ժառանգությունից»:

 

 
 
 
 

 

 

 
 
 
 
 
 
Պիկասոյի թոռնուհին մոտ 300 մլն դոլարով վաճառում է պապի աշխատանքները (լուսանկարներ)