Բրեդ Փիթը, Քրիստիան Բեյլը և Ռայան Գոսլինգը կնկարահանվեն հիփոթեքային ճգնաժամի մասին ֆիլմում

16:59 • 14.01.15

Հոլիվուդյան ամենապահանջված աստղերից 3-ը՝ Բրեդ Փիթը, Քրիստիան Բեյլը և Ռայան Գոսլինգը, կնկարահանվեն միասին գրող և լրագրող Մայքլ Լյուիսի The Big Short: Inside the Doomsday Machine վավերագրական բեսթսելերի էկրանավորումում, գրում է Лента-ն։

 

Նկարահանումներով կզբաղվի Փիթի Plan B ստուդիան։ Աշխատանքները սկսելու և թողարկման ամսաթիվը դեռ հայտնի չեն։ Ֆիլմի սցենարիստ և ռեժիսոր է նշանակված Ադամ ՄքՔեյնը։

 

Լյուիսի գրքում խոսքն ԱՄՆ-ում 2000-ականների հիփոթեքային ճգնաժամի զարգացման և պատճառների մասին է։ Գիրքը հրատարակվել է 2010-ին և 28 շաբաթվա ընթացքում եղել է լավագույն վավերագրական ստեղծագործությունների ցուցակում՝ ըստ The New York Times-ի։

 

Լրագրողը հիմնվում է իր սեփական փորձի վրա, ինչպես նաև ներկայացնում հարցազրույցներ մարդկանց հետ, ովքեր մասնակցել են այս կամ այն խոշոր տնտեսական իրադարձությունների։

Բրեդ Փիթը, Քրիստիան Բեյլը և Ռայան Գոսլինգը կնկարահանվեն հիփոթեքային ճգնաժամի մասին ֆիլմում